Կենսահումուս

Արտադրանք

Համառոտ տեղեկություններ

Օգտագործումը

Կենսահումուսը իր ուրույն տեղն է զբաղեցնում օրգանական պարարտանյութերի շարքում: Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների կողմից օրգանական թափոնների վերամշակման արդյունքում: Հողի 1 հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3-6 տոննա է:

Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է: Ինչքան շատ՝ այնքան լավ:

Նշում.  սելիտրայով անընդհատ միակողմանի պարարտացումը հանգեցնում է գյուղմթերքներում նիտրատների կուտակման, ինչը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:

 

Քիմիական բաղադրությունը.

  • չոր նյութեր՝ 56 %,
  • խոնավություն՝ 30-50%,
  • ընդհանուր ազոտ (N)՝ 2.3  գ/100գ,
  • ընդհանուր ֆոսֆոր (P)՝ 0.85 -2.0 գ/100գ,
  • կալիում (K)՝ 0.51- 0.72 գ/100գ,
  • կալցիում (Ca)՝ 8.4 գ/100գ,
  • մագնեզիում (Mg)՝0.67 գ/100գ,
  • պղինձ (Cu)` 65մգ/կգ,
  • սուլֆատ (SO4)` 15000 մգ/կգ,
  • pH = 6.6-7.0