Կենսահեղուկ

Արտադրանք

Համառոտ տեղեկություններ

Օգտագործումը

 

ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿ-ն իրենից ներկայացնում է կենսահումուսի  հեղուկ քաշվածք, որը պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր (սննդատարրեր), միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ և այլն: Օգտագործելուց առաջ 1 լ կենսահեղուկը նոսրացնել 10 լ ջրում: Բույսին տալ ոռոգման, սրսկման կամ ցողման միջոցով (անհրաժեշտության դեպքում ցողիչի մեջ լցնելուց առաջ լուծույթը ֆիլտրել): Կենսահեղուկը կարող է արդյունավետ լինել նույնիսկ քիչ չափաքանակների դեպքում:
Քիմիական բաղադրությունը
  • Ընդհանուր ազոտ (N) 1,58-1,66
  • Ընդհանուր ֆոսֆոր (P) 1,32-1,82
  • Կալիում (K) 1,57-2,46
  • PH 7,1-7,45